Դուք ի՞նչ եք ուզում էս երկրից, անընդհատ զեղչե՞լ, թե՞ զիջել. երդման նոր տեքստից Ալիևի քաղաքական թելադրանքի հոտն է գալիս

Երդումը զուտ բառերի շարան չէ, երդումը պետական ծառայողի համար բարոյական և արժեքային հիմք է: Դուք առաջին հերթին լավ կանեք ձեր արժեքային համակարգը վերանայեք, նոր փոփոխություններով հանդես գաք:

Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դավթյանը:

«Դուք նոր երդման տեքստից հանում եք հայրենիք, ժողովուրդ, հզորացում ու հավատարիմ: բառերը: Չնայած ձեզանից որևէ նորմալ ու ազգային դիրքորոշում ունեցող ձևակերպում սպասելմ էլ է մեծ մեղք»,- ասել է Գառնիկ Դավթյանը:

Ըստ նրա՝ Կառավարության երդման նոր տեքստից Ալիևի քաղաքական թելադրանքի հոտն է գալիս:

Նա հռետորական հարց է հնչեցրել՝ դուք ի՞նչ եք ուզում էս երկրից, անընդհատ զեղչե՞լ, թե՞ զիջել. «Դուք հայրենիք բառը կարաք հանեք երդման տեքստից, բայց ժողովրդի մեջից չեք կարող հանել»:

Տեսանյութ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *