
«Ամենայն լրջությամբ ուզում եմ կոչ անել մեր թոշակառուներին, որ էդ դեղերի գումարները մի կողմ դնեն և առաջիկա ամռան ընթացքում, կամ աշնանը, օգտվեն առիթից ու սկսեն ճամփորդել»,- ֆեյսբուքյան եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկինում արված իր հայտարարությանը՝ կապված «Գյումրի-Լառնակա»-ի հետ։
«Բազմաթիվ թոշակառուներ մեզ ասում են՝ նախկինում 30-40 հազար ծախսում էինք դեղերի վրա, իսկ այժմ առողջության ապահովագրության պայմաններում, գումարները մնում են մեր գրպաններում։ Այնպես որ, նաև ավելացված թոշակի պայմաններում, կարելի է ձեռք բերել 3, 5, 10 եվրոյանոց տոմս ու դեղերի վրա նախկինում ծախսված գումարները ծախսել օրապահիկի վրա»,- հավելել է նա։