Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին


Աշխարհ


Bloomberg-ը հայտնում է, որ ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո Ավստրիան մերժել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար և Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամիի մուտքը Վիեննա՝ մասնակցելու երկուշաբթի Վիեննայում բացվող ԱԷՄԳ-ի գլխավոր համաժողովին:

Ըստ՝ Bloomberg-ի աղբյուրի, ՄԱԿ-ը խնդրել էր ժամանակավորապես չեղարկել Էսլամիի նկատմամբ պատժամիջոցները, ինչը նրան թույլ կտա մուտք գործել Ավստրիա և միջոցառման ժամանակ ելույթ ունենալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ թեմայով: Սակայն ԱՄՆ իշխանությունները պնդել են չվերացնել որևէ սահմանափակում։

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Ավստրիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին և նրան վճռական բողոք հայտնել ԱԷՄԳ-ի գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու համար Իրանի փոխնախագահ ու Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիին Ավստրիա մուտքի արտոնագիր չտրամադրելու պատճառով:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *