Տիեզերական տարածքի վերահսկման համար ԱՄՆ-ն սպառազինության համակարգեր ունի


Աշխարհ


ԱՄՆ-ն տիեզերական տարածքում գերազանցություն և վերահսկողություն ապահովելու համար ռազմական հնարավորություններ, այդ թվում՝ հակատիեզերական համակարգեր է զարգացնում և կիրառում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնքը՝ Air, Space & Cyber Conference 2026-ի ընթացքում ունեցած ելույթում։

Մեյնքը սեպտեմբերի 14-ին հանդես է եկել «Օդում և տիեզերքում մարտական հզորության զարգացումը» թեմայով հիմնական զեկույցով։ Համաժողովի հիմնական թեման ԱՄՆ-ի օդային և տիեզերական գերակայության ամրապնդումն է։

Նա մանրամասներ հրաժարվել էր ներկայացնել՝ նշելով, որ այդ ոլորտի գործունեության զգալի մասը գաղտնի է։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *