ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը համաձայնել է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Թրամփը սակայն չի հստակեցրել, թե Ուկրաինայի հետ երբ և ինչպես է ձեռք բերվել նման պայմանավորվածություն։
շՆրա խոսքով՝ համաշխարհային շուկայում վառելիքի գնաճը հիմնականում պայմանավորված է Ուկրաինայում ընթացող հակամարտությամբ, այլ ոչ թե Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով։