Գերմանիայի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր


Հարեվաններ


Սեպտեմբերի 14-ին Հայաստան են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի Արևելյան Եվրոպայի, Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ներկայացուցիչները՝ ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Նիլս Հեյկո Հաթերի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն ու դրա հեռանկարներին վերաբերող հարցեր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *