Նախատեսում ենք հանդիպում Ջեյհուն Բայրամովի հետ․ Արարատ Միրզոյան


Հայաստան


ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ճեպազրույցում հայտնել է, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, հնարավոր է՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպում կայանա․ «Մենք նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել, սակայն վերջնական պայմանավորվածություն չկա։ Գրաֆիկներից է կախված»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։ Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարում արած հայտարարություններին․ «Ես կարծում եմ՝ ԱԳՆ-ն ինչ պետք է, արել է, և այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան։ Լսեցինք և շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ»,- շեշտել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *