Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասը և Մերձավոր Արևելքը

Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը և վերահաստատել իրենց ընդհանուր դիրքորոշումը հակամարտությունների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, քաղաքական և դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։

Ադրբեջանցի և թուրք նախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու և տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված գործնական քայլերը։

Նրանք նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների, նոր աշխարհաքաղաքական իրողությունների և շարունակվող հակամարտությունների վերաբերյալ։

«Նախարարները վերահաստատել են իրենց ընդհանուր համոզմունքը, որ հակամարտություններն ու ռազմական բախումները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով», – նշվում է հայտարարությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *