Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել: Թրամփի խոսքով՝ ինքը կորոշի, թե արդյոք Վաշինգտոնը բանակցություններին կներգրավվի, թե՞ ոչ: Ընդհանուր առմամբ՝ դեմ չենք՝ մանրամասնել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տան ղեկավարը նաև հավատացրել է, որ Հորմուզի նեղուցը գործում է, և նավթի մատակարարումները շարունակվում են: Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում նավթի գնի բարձրացումը Ջո Բայդենի վարչակազմի վարած սխալ քաղաքականության հետևանքն է: Նա խոստացել է շատ շուտով լուծել այդ խնդիրը: 

Թրամփը հավելել է՝ այն երկրները, որոնք չեն օգնել Միացյալ Նահանգներին Իրանի դեմ պատերազմում, վաղ թե ուշ ստիպված են լինելու փոխհատուցում վճարել Վաշինգտոնին:

Թեհրանից արձագանքել են. ներկայիս պայմաններում բացառում են ԱՄՆ-ի հետ երկխոսության հնարավորությունը։ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ էներգետիկայի ոլորտում խաղադրույքները փոխվել են։ Իրանից նաև հայտնել են, որ Հորմուզի նեղուցում ականի բախվելու հետևանքով նավթատար է պայթել։ Ամերիկյան կողմը հերքում է այս հայտարարությունը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *