Բացահայտվել է կողոպուտի դեպքը․ 2 անձ ձերբակալվել է

Օգոստոսի 29-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել էր, որ մայրաքաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ահազանգով մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել էր, որ պայուսակում կային փաստաթղթեր, բջջային հեռախոս և գումար։ Պատճառվել էր մոտ կես միլիոն դրամի վնաս։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ կողոպուտի հատկանիշներով։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի և տեխնիկական աջակցման բաժինների ծառայողների ու քննչական բաժնի աշխատակիցների վարույթային համատեղ գործողություների արդյունքում հիմնավորվել է, որ կողոպուտը կատարել են Արմավիրի մարզի բնակիչ երեք երիտասարդներ։

Սեպտեմբերի 7-ին Սարդարապատ գյուղի բնակիչ 17 և 18 տարեկան տղաները հայտնաբերվել, կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին։

Ձեռնարկվում են միջոցներ Արմավիր քաղաքի բնակիչ նրանց 21-ամյա հանցակցին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

https://www.youtube.com/watch?v=tr_Lbip9on4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *