Ինչո՞ւ որոշեցիք, որ Հայաստանն արդեն բուժել է այդ ցավը. Վրաստանի վարչապետը՝ Ցեղասպանության մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Հայաստանը դեռ չի հաղթահարել Հայոց ցեղասպանության ցավը, քանի որ միջազգային մակարդակում շարունակվում է դրա ճանաչման համար պայքարը։ Այդ մասին նա ասել է քաղաքական քննարկման ընթացքում՝ պատասխանելով իր ընդդիմախոս Պաատա Զաքարեիշվիլիին, հաղորդում է Georgia Online ‑ը։

«Դուք խոսո՞ւմ եք հայ ժողովրդի անունից։ Ինչո՞ւ որոշեցիք, որ Հայաստանն արդեն բուժել է այդ ցավը, երբ միջազգային մակարդակով մինչ օրս ցեղասպանության ճանաչման համար արշավ է իրականացվում»,- հայտարարել է Կոբախիձեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *