Գոհունակությամբ ենք հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին զարգացումներին․ Ֆիդան

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները Բաքվում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին զարգացումներին։

«Կարծում ենք՝ այս գործընթացի ավարտը տարածաշրջանում գործակցության նոր դարաշրջան կբացի։ Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ, տրանսպորտային կապերով, էներգետիկայով, առևտրով և տնտեսական զարգացմամբ»,- մանրամասնել է Թուրքիայի արտգործնախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *