Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի հետ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։