Պատերազմը մարդկության ամենամեծ ձախողումներից է, սակայն հրաժարվել պատերազմից, ինքնին դեռևս չի նշանակում ապրել խաղաղության պայմաներում․ Facebook-ի իր էջում գրում է Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը։
«Պատերազմը շարունակվում է նաև այն ժամանակ, երբ կրակոցները դադարում են, բայց մարդուն ասում են.
- քո տունն այլևս քոնը չէ.
- քո գերեզմանին այլևս չես կարող այցելել.
- քո պատմությունն այստեղ ավարտված է.
- եթե փորձես հիշել քո անցյալը, կարող է նոր պատերազմ լինել…
Ասել է թե՝ երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, իսկ հետո պատերազմով շարունակում վախեցնել, ուրեմն դու դեռ պատերազմի մեջ ես»,- նշում է նա։