ԱՄՆ-Իրան հակամարտությունն առաջիկա 2 ամսում կմտնի բոլորովին այլ փուլ․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-Իրան հակամարտությունն առաջիկա 2 ամսվա ընթացքում կմտնի բոլորովին այլ փուլ․ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Մենք չենք կարող կանխատեսել ապագան, բայց, կարծում եմ, նախագահ Թրամփը ճիշտ է, երբ ասում է, որ սա մի քանի ամսվա ընթացքում կմտնի բոլորովին այլ փուլ», – նշել է նա The New York Post-ի հետ զրույցում։

Ըստ ԱՄՆ փոխնախագահի՝ Միացյալ Նահանգներն արդեն ավարտել է առաջին փուլը, որը բաղկացած էր «Իրանի միջուկային ծրագրի» և Իսլամական Հանրապետության զինված ուժերի ոչնչացումից։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կավարտվի նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Այնուամենայնիվ, նա ընդունել է, որ հնարավոր է հասնել կարգավորման մինչև ընտրությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *