«Իսրայելը հարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին»․ #NNA

«Իսրայելը հարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին»․ #NNA

Իսրայելի ԶՈՒ-ն անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարված է հասցրել Լիբանանի կենտրոնական հատվածում գտնվող Արևմտյան Բեքաա շրջանի էլ Ջաբբուր բնակավայրի մերձակայքին՝ չնայած հրադադարի ռեժիմին: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը: Նշվում է, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավոր են։

Հիշեցնենք, որ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել ապրիլի 16-ից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *