17-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ «Կարմիր բլուր» գերեզմանատան կամրջի տակ երիտասարդն իրեն գցել է գետնին և փորձել համբուրել մարմինը․ ոստիկանությ

Սեպտեմբերի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 23։30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ՝ բակային վայրում մի անչափահաս աղջիկ տարբեր մարդկանցից հեռախոս է խնդրում և անցորդներին հայտնել է, որ իրեն առավոտյան ինչ-որ մեքենայով տարել են, հիմա հետ է վերադարձել և վախենում է տուն մտնել։

Երևանի բնակիչ 17-ամյա Կ․ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, իրենց շենքի բակում իրեն է մոտեցել ոմն Էրոն և առաջարկել զրուցել։ Քայլելով հասել են «Կարմիր բլուր» գերեզմանատան կամրջի տակ, որտեղ վերջինս իրեն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ հրել և գցել է իրեն գետնին, հանել է տաբատը և մերկացել, որից հետո հանել է նաև իր վերնաշապիկը և, ձեռքերը բռնելով, սկսել է համբուրել մարմինը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենին ինքը դիմադրել է և փորձել փախչել, փախուստի է դիմել, երբ ոմն Էրոյի հեռախոսին զանգ է եկել։

Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Էրոյի ինքնությունը պարզելու և վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանության վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *