ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Sputnik ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով Կալլասի հայտարարությանը, թե պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնարավոր զանգին։
«Չեմ ցանկանում անձնական գնահատականներ տալ, բայց, իրոք, դա ոչ պրոֆեսիոնալների և խիղճը կորցրած մարդկանց խումբ է։ Այն, ինչով զբաղվում են Եվրահանձնաժողովը և Բրյուսելը՝ այս բոլոր հանձնակատարների ու բարձր ներկայացուցիչների տեսքով, արդեն դարձել է եվրոպական քաղաքականության բացարձակ խայտառակությունը»,– ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Կալլասի պրոֆեսիոնալիզմի մակարդակի վերաբերյալ քննադատությունը հնչում է նաև հենց Եվրոպայում։