Հանրապետության հրապարակի տակ կա հնավայր, ուզում ենք ունենալ ստորգետնյա թանգարան


Մշակույթ


Նախատեսվում է Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրական մակերեսի ստորգետնյա ընդլայնում՝ Հանրապետության հրապարակի հնավայրի ընդգրկմամբ: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանրապետության հրապարակի տակ կա հնավայր, և մենք ուզում ենք այդ հնավայրը կազմակերպելու միջոցով նաև ստորգետնյա թանգարան ունենալ, որը հետաքրքիր կլինի այցելուների համար:

Մտադրություն կա մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից հնավայրի հին պատերի, հին բնակավայրի ճանապարհներով մուտք ապահովել դեպի Պատմության թանգարան»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է 45 թանգարանային և գրադարանային աշխատողների աշխատավարձերի կրկնապատկում ատեստավորման միջոցով:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *