Նիկոլ Փաշինյանը կստանա «խաղաղության» մրցանակ

Նիկոլ Փաշինյանը կստանա Հեսսենի խաղաղության մրցանակը։

Մրցանակը Նիկոլ Փաշինյանին կշնորհվի սեպտեմբերի 18-ին՝ հանդիսավոր արարողության ընթացքում։

Մրցանակը շնորհում են Նիկոլ Փաշինյանին՝ «որպես 2018 թվականի թավշյա հեղափոխության առաջնորդներից մեկը, ով երկիրը առաջնորդել է խաղաղության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ճանապարհով»։

Նշվում է, որ արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ կմասնակցի Հեսսենում կայանալիք հետագա միջոցառումներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *