Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA-250 մրցաշարում

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրազիլի Սան Պաուլո քաղաքում ընթացող WTA-250 մրցաշարում:

Մրցաշարի մեկնարկում Ավանեսյանը մրցել է Արգենտինան ներկայացնող Խուլիա Ռիերայի հետ ու մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում առավելության է հասել երկու սեթում՝ 6:2, 6:4 հաշվով:

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Ընթացիկ տարվա սկզբում Ավանեսյանը վերսկսեց մարզական կարիերայի մի քանի ամսվա դադարից հետո: Այժմ Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում 155-րդն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *