Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են

Սեպտեմբերի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ 

Այդ օրը ժամը 20։50-ից 21:00-ի սահմաններում անհայտ անձը Արմավիր քաղաքի Չարենցի 24 հասցեում գործող ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 1-ին հարկի պատուհանից հրկիզել է շենքը, ապա դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար շենքի անվտանգության աշխատակիցը ծխի հոտը զգացել է, ապա հայտնաբերել է կրակի օջախը ու կարողացել է կանխել տարածումը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այնուհետև անվտանգության աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով «գույքը ոչնչացնելը կամ վնասելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները պարզել են հրկիզում կատարողի ինքնությունը, ում հայտնաբերել և ներկայացրել են Արմավիրի համայնքային ոստիկանություն։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© https://shamshyan.com/hy/article/2026/09/16/1312948

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *