Նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերադարձվի. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ իրավասու մարմինը պարտավոր է տարեկան հաշվետվություն ներկայացնել վարույթների և դրանց արդյունքների վերաբերյալ: Դատախազության թվերը թերի էին, ես դիմեցի դատախազությանը, թե քանի անձի նկատմամբ են սկսել ուսումնասիրությունը և հասկացել, որ պետք չէ վարույթ ընդունել և ուսումնասիրություն չի եղել: Այսինքն՝ գործը փակվել է: Ասեմ, որ հրապարակած թվերի և այն թվերի միջև, որ ինձ տվել են, ահռելի տարբերություն կար: Բայց 411 անձի վերաբերյալ վարույթ չի նախաձեռնվել, սակայն այն պահանջը, որ ասել ենք անուններ հրապարակեք, հրաժարվել է: Գաղտնի պահելոց անունները, հարց է առաջանում, թե ի՞նչն է նրանց դրդում գաղտնի պահել անունները: Իմ հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս եք նայում այն հարցին, որ դատախազությունը գաղտնի է պահում անունները և պատրա՞ստ եք տալ հանձնարարական, որ կառույցը հասարակության առջև աշխատի թափանցիկ», – հետաքրքրվեց պատգամավորը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, եթե դատախազությունը որևէ բան չի հրապարակել կամ տրամադրել, ապա թերևս ունեցել է իրավական հիմքեր: Մյուս կողմից, նրա խոսքով, վարչապետը չի կարող դատախազությանը հանձնարարական տալ:

«Ինչ վերաբերում է հարուցել չհարուցելուն, տեղյակ եք, որ Սահմանադրական դատարանն այս ընթացքում որոշում է կայացրել ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված գործընթացներով: Նկատի ունեմ, որ Ձեր հարցն այնքան իրավական նրբությունների է վերաբերում, որ իմ իրավասություններից դուրս է», – նշեց նա:

Պատգամավորը շարունակեց՝ պնդելով, թե պետք է երկակի ստանդարներ չլինեն և այս գործիքը մահակ չլինի:

«Որպեսզի բոլորն օրենքի առջև հավասար լինեն, պետք է բոլորը հավասար չափով թալանած լինեն: Ես չեմ կարծում, թե Ձեր և հարևան խմբակցության հետ հնարավոր է այս հարցում մրցակցել և հավասարվել կամ ընդհանրապես հնարավոր է այդպիսի իրավիճակի կրկնում Հայաստանի Հանրապետությունում: Այն իրադրությունները, սկսած աղիողորմ մռնչյուններից՝ դաս են նրանց համար, որ ժողովրից և պետությունից թալանված ոչ մի լումա որևէ մեկը չի մարսելու: Ով ուզում է լինի և որտեղից ուզում է լինի: Օրենքում պետք է փոփոխություն կատարվի և 25:75 հնարավորությունը վերացվի և ապօրինի գույքը պետք է ամբողջովին բռնագանձվի: Ասել եմ՝ նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերադարձվի», – հավելեց վարչաետը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *