Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է Եվրոպայի անվտանգության և բարեկեցության համար․ հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ԱՄԷ-ում Euronews ֆորումի ժամանակ կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը քաղաքական քարտեզի վրա կարևոր տեղ է զբաղեցնում։
«Մենք ձգտում ենք եվրոպական ինտեգրման, բայց դեռևս չունենք եվրոպական ընտանիքի մաս կազմելու փորձ։ Եվրոպան ցանկանում է ընդլայնվել, բայց Հարավային Կովկասի հետ նրա փորձը սահմանափակ է։ Արդյունքում՝ երկու կողմերն էլ պետք է սովորեն և փոխանակվեն փորձով։ Եվ դա պահանջում է ինտենսիվ երկխոսություն և համատեղ ջանքեր», – նշել է արտաքին գործերի նախարարը։
Նա նաև հատուկ ուշադրություն է դարձրել տրանսպորտային և լոգիստիկ կապերին և Միջին միջանցքի դերին։
«Միջին միջանցքը պարզապես միջանցք կամ ֆիզիկական երթուղի չէ. այս նախագիծը մի տարածք է, որտեղ այս բոլոր տարրերը հատվում են», – հավելել է Բոճորիշվիլին։
Թարգ համար՝