Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել իր կողմից կառավարվող երկրի գյուղատնտեսությունը․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի՝ «Հայաստանում արձանագրվել է գյուղատնտեսության ոլորտի նվազում» խոստովանությանը․

«Թե քանի տոկոս՝ այդպես էլ չկարողացավ ասել։ Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել իր կողմից կառավարվող երկրի գյուղատնտեսությունը։

Պատասխանը -11% ընդամենը 6 ամսում։(!)

Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ։

Իրական Հայաստանը այսպես է գալիս»,– գրել է Կարապետյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *