ՍԴ-ը որոշում է կայացրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վերաբերյալ

ՀՀ Սահմանադրական դատարանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: ՍԴ-ն հրապարակել է որոշումը:

Սահմանադրական դատարանը հարցի քննությունը սկսել էր սեպտեմբերի 15-ին՝ գրավոր ընթացակարգով, և որոշումը կայացվել է նույն օրը: Գործով զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն էր։

ՍԴ-ի կողմից՝ Սահմանադրությանը համապատասխանող համարվող փաստաթուղթն ուղարկվում է Ազգային ժողով վավերացման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *