Ի՞նչ իրավական ռեժիմ է գործելու ԹՐԻՓՓ-ում. Մարիաննա Ղահրամանյանը ՝ Փաշինյանին․ ՏԵՍՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին․ «Երեկ ձեր ադրբեջանցի գործընկերը՝ Բայրամովը, անդրադառնալով TRRIP նախագծին, արել է հետևյալ հայտարարությունը։ Մեջբերում եմ․ «TRRIP-ի հայաստանյան տարածքով անցնող հատվածը, որըհամարվում է Հայաստանի տարածք․․․ դրա մուտքն ու ելքը իրականացվելու է Ադրբեջանով»։ Հարցս ուղղված է Նիկոլ Փաշինյանին։ Խնդրում եմ պարզաբանել՝ ի՞նչ է նշանակում․ «Մուտքն ու ելքը իրականացվելու է Ադրբեջանով»։

TRRIP-ի իրականացման համար Հայաստանի գործող օրենսդրությո՞ւնն է արդյոք լիարժեք, ամբողջ ծավալով կիրառվելու, թե՞ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք կներառեն այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ դուք բանակցում եք Ադրբեջանի հետ։

Մարիաննա Ղահրամանյանը շեշտադրեց, որ հարցն ուղիղ է, ուղղված է Նիկոլ Փաշինյանին, և խնդրեց չմեջբերել TRRIP համաձայնագիրը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը խուսափեց բուն հարցից: Ավելին, նա անպատասխան թողեց նաև այն հարցը, թե արդյոք փոխվելու է ՀՀ օրենսդրությունը՝ Ադրբեջանի հետ ձեռք բերվածպայմանավորվածություններին հարմարվելու համար»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *