Ցավում եմ, որ 30% գյուղական բնակչություն ունեցող երկրի ղեկավարը չի տիրապետում, թե իր երկրում գյուղատնտեսության նման կարևոր ու ռազմավարական նշանակության ոլորտը քանի տոկոս անկում է գրանցել։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին։
«Ի գիտություն՝ տեղեկացնեմ, որ այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսության ոլորտի անկումը 15% է կազմել։ Կիսամյակային տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում այդ անկումը կազմել է 12%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»։