Եկատերինբուրգում Երիտասարդական փառատնի մասնակցող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեգնանքով է արձագանքել լրագրողի՝ Մալդիվյան կղզիներ հանգստի մեկնող ռուս զբոսաշրջիկների թվի աճին վերաբերող հարցին։
«Տարեկան այդ թիվը կարող է հասնել մինչև 1 միլիոնի»,- շեշտել է լրագրողը։
Ինչին ի պատասխան՝ ՌԴ արտգործնախարարն արձագանքել է․ «Իսկ ձեզ համար կղզիները դրանից չե՞ն խորտակվի»։
Ռուսաստանը Մալդիվների զբոսաշրջային շուկայի խոշորագույն իրացողներից է։ 2026-ի օգոստոսի 12-ի դրությամբ՝ Մալդիվյան կղզիներ է 192 453 ռուսաստանցի, ինչը Մալդիվների զբոսաշրջային ընդհանուր հոսքի 14․7 տոկոսն է։ Ռուսաստանը այդ ցուցանիշով երկրորդ տեղում է․ զիջում է միայն Չինաստանին։