Լարված իրավիճակ Արմավիրում․ սալորը չի իրացվում, բերքը մնացել է այգիներում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Դիտել YouTube-ում

Լարված իրավիճակ է ստեղծվել Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին: Հազարավոր տոննաներով սալորի բերքը մնացել է այգիներում ու փչանում է: Այսօր առավոտյան Քարակերտի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը՝ Կառավարությունից պահանջելով անհապաղ լուծել սալորի իրացման խնդիրը։

Գյուղացիների խոսքով՝ մթերող կազմակերպություններն ու չրարտադրողները հրաժարվում են սալոր գնել, իսկ արտահանողներ չկան։ Մթերման բացակայության պատճառով ամբողջ տարվա չարչարանքը ջուրն է լցվում։ Գյուղացիների խոսքով՝ եթե վաղը Կառավարության նիստում հարցը չքննարկվի, ապա ավելի մեծ մասշտաբով կփակեն Գյումրի-Արմավիր ճանապարհը։ Արդյո՞ք Կառավարությունը կլսի քարակերտցիների բողոքի ձայնը, թե՞ վաղը Գյումրի-Արմավիր ճանապարհը դարձյալ կփակվի, պարզ կդառնա վաղը:

Մանրամասն՝ տեսանյութում 

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *