Լավրովի տեղակալը հանդիպել է Ադրբեջանի դեսպանին

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունից։

Նշվում է, որ կողմերը քննարկել են «երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ շեշտը դնելով Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ 2026 թվականի հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա, այդ թվում՝ լիարժեք մշակութային երկխոսության վերսկսման և հումանիտար խնդիրների լուծման հարցերում»։

Բացի այդ, դիվանագետներն ընդգծել են Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների հետագա զարգացման կարևորությունը։ Փաստաթուղթը բարձր մակարդակով ստորագրվել է Մոսկվայում՝ 2022 թվականի փետրվարի 22-ին։ ՌԴ ԱԳ նախարարությունում հայտարարել են համաձայնագրի ներուժն ամբողջությամբ բացահայտելու կարևորության մասին։

ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ հանդիպումն «անցել է կառուցողական մթնոլորտում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *