Ոչ ոքի չի հաջողվի վախեցնել և պառակտել Ռուսաստանը. Պուտին

Ռուսաստանի նախագահական ընտրությունները ցույց կտան, որ ոչ ոքի չի հաջողվի պառակտել կամ վախեցնել երկիրը։

Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ընտրությունների օրվան ընդառաջ Ռուսաստանի քաղաքացիներին ուղղված ուղերձում։

«Ոչ ոքի չի հաջողվի պառակտել և վախեցնել մեզ, խարխլել մեր պետականությունն ու հասարակական-քաղաքական համակարգը: Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից»,- ասել է ՌԴ նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *