Քյարքի ասելով՝ ես չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատատասխանի ժամանակ հայտարարել է՝ Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել է հնարավոր էսկալացիայի վերջին կետը։ Այս պնդումը նա արել է՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին։

«Ես էլի եմ ասում՝ Քյարքի ասելով՝ Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրուն։ Քյարքի ասելով՝ ես չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը, որը Հայաստանի ներսում և դրսում գտնվող ուժերն ակնհայտորեն սկսելու էին օգտագործել։

Հիմա չկա դա։ Շատ լավ, ես կգամ, տասնյակ հարցերի կպատասխանեմ այստեղ՝ ինչո՞ւ Քյարքի, ինչո՞ւ ասացիր և այլն։ Նորմալ է, կպատասխանեմ։ Հազար անգամ հարցրեք, սուր հարցրեք, ամոթանք տալով հարցրեք, բայց ես իմ խնդիրը լուծել եմ։ Ո՞րն է այդ խնդիրը․ էսկալացիայի վերջին հնարավորությունը չեզոքացված է»,- ասել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *