Քաղցրաշենի մանկապարտեզը ժամանակավորապես փակ կլինի․ պատճառն օձերն են

Համացանցում այսօր տարածված՝ «Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձ հայտնվելու և երեխաների ու աշխատակիցների տարհանման» վերաբերյալ լուրերի առնչությամբ Արտաշատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով,համայնքապետարանի նախաձեռնությամբ և անվտանգության նկատառումներից ելնելով, մանկապարտեզը ժամանակավորապես փակ կլինի առաջիկա երկու օրերին։

«Այս ընթացքում համապատասխան մասնագետների և ծառայությունների կողմից կիրականացվեն տարածքի մանրակրկիտ զննություն և անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ՝ երեխաների և աշխատակիցների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։

Հորդորում ենք չանհանգստանալ․ երեխաների և աշխատակիցների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։ Իրավիճակը գտնվում է համայնքի ղեկավարության և համապատասխան ծառայությունների մշտական ուշադրության ներքո։

Մանկապարտեզի աշխատանքը կվերսկսվի անհրաժեշտ աշխատանքների ավարտից և անվտանգության համապատասխան պայմանների ապահովումից հետո»,– ասվում է հաղորդագրւթյան մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *