Ուկրաինան պատրաստ է էներգետիկ հրադադարի և սպասում է Ռուսաստանի առաջարկներին

Ուկրաինան պատրաստ է այնպիսի հրադադարի, որը նախատեսում է դադարեցնել հարվածները էներգետիկ օբյեկտներին, և այս հարցի վերաբերյալ Ռուսաստանից առաջարկների է սպասում։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեորգի Տիխին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն երկար ժամանակ առաջարկում է հաստատել «արդարացի հրադադար»։

«Եթե ռուսներն էլ իսկապես պատրաստ են դրան, թող ներկայացնեն օբյեկտների ցանկը և հստակեցնեն մանրամասները։ Մենք դրան ենք սպասում», – ասել է Տիխին։

Դիվանագետը հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է պայմաններ ստեղծել, որոնց դեպքում էներգետիկ օբյեկտների դեմ որևէ տեսակի զենք չի կիրառվի։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու այլ երկրներ աշխատում են նման էներգետիկ հրադադարի հասնելու ուղղությամբ։

Տիխին նաև հայտնել է, որ եռակողմ բանակցությունների անցկացման վերաբերյալ նոր տեղեկություն չկա։ Նա նշել է, որ Ուկրաինան առաջնորդների մակարդակով հանդիպումն ավելի արդյունավետ է համարում և պատրաստ է այն անցկացնել չեզոք երկրներում՝ ցանկացած հարթակում։

Տիխին նաև ընդգծել է, որ պատերազմը դադարեցնելու համար ամենաարդյունավետը առաջնորդների մակարդակով հանդիպումը կլիներ, քանի որ Ռուսաստանում այս հարցը միայն նախագահ Վլադիմիր Պուտինն է որոշում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են դադարեցնել միմյանց էներգետիկ օբյեկտներին հասցվող հարվածները։ Սակայն այդ ժամանակ Ուկրաինայի պաշտոնյաները հայտնել էին, որ նման պայմանավորվածության մասին իրենց ոչինչ հայտնի չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *