Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքները. Lufthansa-ն չեղարկում է 20.000 չվերթ. Ավիավառելիքի դեֆիցիտի պատճառով աճել են նաև ավիատոմսերի գները

Lufthansa
ընկերությունը հայտարարել է մինչև 2026 թվականի հոկտեմբերը մոտ 20.000 չվերթների
չեղարկման մասին։ Այս
մասին հայտնում է The Wall Street
Journal-
ը (WSJ):

Որոշումը
կայացվել է Եվրոպայում ավիակերոսինի լուրջ դեֆիցիտի և վառելիքի գների կրկնապատկման
ֆոնին, որն առաջացել է Իրանի հակամարտության ու Հորմուզի նեղուցի շրջափակման
պատճառով։

Չեղարկումները
հիմնականում կանդրադառնան ցածր շահույթ ունեցող եվրոպական երթուղիների վրա. այդ
ուղղություններով օրական կրճատվել է 120 չվերթ։ Արդեն արձանագրվում է տոմսերի գների
աճ. որոշ երթուղիներում վառելիքի պատճառով թռիչքների արժեքը բարձրացել է 80-100
եվրոյով։ Ակնկալվում է, որ այս միջոցները ընկերություններին թույլ կտան խնայել մոտ
40,000 տոննա ավիակերոսին։ Չվերթների չեղարկումները կհանգեցնեն ուղևորահոսքի 1%-ով
կրճատման։

Կրճատումները
տեղի են ունեցել այն օրը, երբ ԵՄ տրանսպորտի նախարարները հանդիպել են քննարկելու ավիավառելիքի
դեֆիցիտը կանխելու ծրագրերը: Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ)
զգուշացրել է, որ Եվրոպայում մնացել է ավելի քիչ, քան վեց շաբաթվա պաշար: Տրանսպորտի
հարցերով եվրահանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը հայտարարել է, որ ԵՄ-ն
ուսումնասիրում է այլընտրանքային՝ ամերիկյան ավիակերոսին գնելու հնարավորությունը,
որը չի օգտագործվում Եվրոպայում, և կարող է թույլ տալ ավիաընկերություններին ավելի
մեծ ծավալներով լիցքավորվել տարածաշրջանից դուրս:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *