Ռուսաստանը գիշերը հարձակվել է Կիևի և Օդեսայի վրա. վիրավորների թվում երեխաներ կան

Ռուսաստանը սեպտեմբերի 17-ի գիշերը Կիևի վրա զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի Telegram-ի էջում հաղորդմամբ՝ վիրավորվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ 10 և 12 տարեկան երեխաներ։

«Ինը վիրավոր գտնվում են հիվանդանոցներում», – ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Կիևի քաղաքային ռազմական վարչությունը (ԿՔՌԱ) Telegram-ում հայտնել էր, որ ռուսական հարձակման ժամանակ վիրավորված 10-ամյա երեխան աղջիկ է։ Գրում է DW-ն։

Նույն գիշերը Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնեց, որ քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ չորս տարեկան երեխա։ «Բոլորը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն», – ասվում էր գրառման մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *