Դուք չպետք է հանձնվեք, քանի դեռ ձեզ չեն ստիպել հանձնվել. հաջողակ մտքեր Իլոն Մասկից

Ձախողումն իրականում շանս է։ Եթե ինչ-որ բան չի ստացվում, նշանակում է՝ դուք բավարար չափով նորամուծություններ չեք ներդնում։

Եթե ինչ-որ բան իսկապես կարևոր է, նույնիսկ եթե հավանականությունը ձեր դեմ է, դուք միևնույն է պետք է անեք դա։

PayPal-ից հեռանալիս ես մտածեցի․ «Իսկ ուրիշ ո՞ր խնդիրներն ամենաշատը կազդեն մարդկության ապագայի վրա»։ Ոչ թե այն տեսանկյունից, թե «Որն է փող աշխատելու լավագույն միջոցը»։

Ֆիզիկան լավ հիմք է մտածողության համար․․․ Ամեն ինչ հասցրեք դրանց հիմնարար ճշմարտություններին և դրանից ելնելով դատողություններ արեք։

Բրենդը ընդամենը ընկալում է, և այն ժամանակի ընթացքում համապատասխանելու է իրականում տեղի ունեցողին։ Համապատասխանությունը երբեմն առաջ կնկնի, երբեմն՝ հետ։ Բայց բրենդը պարզապես որոշակի ապրանքի մասին մեծամասնության ընդհանուր կարծիքն է։

Առաջին քայլը սահմանելն է, որ ինչ-որ բան հնարավոր է․ այդ ժամանակ ի հայտ կգա հավանականությունը։

Դուք պետք է շատ խիստ լինեք հնարավոր ամեն ինչ անելու հարցում։ Գտեք այն ամենը, ինչ սխալ է դրա հետ, և ուղղեք։ Փնտրեք բացասական կարծիքներ, հատկապես ընկերներից։

Համառությունը շատ կարևոր է։ Դուք չպետք է հանձնվեք, քանի դեռ ձեզ չեն ստիպել հանձնվել։

Բիզնեսի սկիզբն ու զարգացումը ոչ միայն դրանով զբաղվող մարդկանց նորարարությունն է, ձգտումն ու վճռականությունը, այլև այն ապրանքը, որն իրենք վաճառում են։

Դուք ցանկանում եք ունենալ ապագա, որտեղ ակնկալում եք, որ ամեն ինչ ավելի լավ է լինելու, այլ ոչ թե այնպիսին, որտեղ սպասում եք, որ ամեն ինչ ավելի վատ է լինելու։

Սխալ կլինի շատ մասնագետներ վարձելը՝ ինչ-որ բարդ խնդիր լուծելու համար։ Քանակը երբեք չի փոխարինի տաղանդին ճիշտ պատասխան ստանալու հարցում (երկու մարդ, որոնք ինչ-որ բան չգիտեն, ավելի լավը չեն, քան մեկը), դրանք դանդաղեցնելու են առաջընթացը և խնդիրը դարձնելու են անհավանական թանկ։

Որպեսզի դա տեղի ունենա, պետք է շատ ոգեշնչված լինել։ Հակառակ դեպքում դուք պարզապես դժբախտ կդառնաք։

Աշխատեք սատանայի պես։ Չարչարվեք պատերազմի գերու պես, շաբաթական 100 ժամ։ Դա մեծացնում է հաջողության շանսերը։ Եթե մյուս մարդիկ աշխատում են շաբաթական 40 ժամ, իսկ դուք՝ 100 ժամ, ապա նույնիսկ եթե նույն բանն եք անում, դուք գիտեք, որ․․․ կհասնեք 4 ամսում այն բանին, ինչի համար նրանց պետք է մեկ տարի։

Եթե վերադառնաք մի քանի հարյուր տարի հետ, այն, ինչ մենք այսօր ընդունում ենք որպես ինքնին հասկանալի, կթվա հրաշք․ մեծ հեռավորությունների վրա մարդկանց հետ խոսելու, պատկերներ փոխանցելու, թռչելու, հսկայական ծավալի տվյալների հասանելիություն ստանալու հնարավորությունը՝ ինչպես պատգամախոսը։ Սրանք բոլորը մի քանի հարյուր տարի առաջ համարվում էին կախարդանք։

Մարդիկ ավելի լավ են աշխատում, երբ գիտեն, թե որն է նպատակը և ինչու։ Կարևոր է, որ մարդիկ անհամբերությամբ սպասեն առավոտյան աշխատանքի գալու հնարավորությանը և հաճույք ստանան դրանից։

Իմ ամենամեծ սխալը, թերևս, այն է, որ ես չափազանց շատ եմ հենվում ինչ-որ մեկի տաղանդի, այլ ոչ թե անհատականության վրա։ Կարծում եմ՝ կարևոր է, թե արդյոք ոք ունի բարի սիրտ։

Եկեք մտածենք ոչ միայն սովորական բաների մասին, այլև ստեղծենք միջավայր, որտեղ նման մտածողությունը խրախուսվում ու վարձատրվում է, ինչպես նաև թույլատրվում են ձախողումները։ Որովհետև, երբ դուք փորձում եք ինչ-որ նոր բան, դուք փորձում եք այս գաղափարը, այն գաղափարը․․․ դե, դրանցից շատերը չեն աշխատի, և դա պետք է նորմալ լինի։ Եթե ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը գաղափար է հղանում, այն պետք է հաջողակ լինի, դուք չեք ստիպի մարդկանց նոր գաղափարներ հղանալ։

Միակ բանը, որն իմաստ ունի, ավելի մեծ հավաքական լուսավորության ձգտելն է։

Ես հանգել եմ այն եզրակացության, որ մենք պետք է անընդհատ մեծացնենք մեր հաջողությունը, մասշտաբավորենք այն, մարդկային գիտակցության ծավալն ու մասշտաբը, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ հարցեր տանք։ Իրականում միակ բանը, որն իմաստ ունի, ավելի մեծ հավաքական լուսավորության ձգտելն է։

Համբերությունը առաքինություն է, և ես սովորում եմ համբերատար լինել։ Դա ծանր դաս է։

Երբ ես սովորում էի քոլեջում, ուզում էի զբաղվել այնպիսի բանով, որը կփոխի աշխարհը։ Հիմա ես դա անում եմ։

Եթե դուք փորձում եք ընկերություն ստեղծել, դա նման է տորթ թխելուն։ Դուք պետք է ունենաք բոլոր բաղադրիչները ճիշտ համամասնությամբ։

Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ունենալ հետադարձ կապի ցիկլ, որտեղ դուք անընդհատ մտածում եք այն մասին, թե ինչ եք արել, և ինչպես կարող էիք դա ավելի լավ անել։ Կարծում եմ՝ դա միակ լավագույն խորհուրդն է․ անընդհատ մտածեք այն մասին, թե ինչպես կարող էիք ինչ-որ բան ավելի լավ անել, և ինքներդ ձեզ հարցեր տվեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *