Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանում ակտիվորեն քննարկվում է նախագահի առաջիկա փոփոխության հարցը։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանի՝ նախագահի պաշտոնում վեցամյա ժամկետը լրանում է 2026 թվականի հոկտեմբերի 12-ին։ Դրանից հետո նա կդադարի զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը, սակայն կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՍԴ-ում արդեն քննարկվում է ապագա նախագահի թեկնածության հարցը։ Որպես հավանական թեկնածու շրջանառվում է Վլադիմիր Վարդանյանի անունը։

Միաժամանակ, ըստ աղբյուրի, չի բացառվում, որ մինչև հոկտեմբերի 12-ը իշխանությունները ՍԴ նախագահի ընտրության հարցում այլ թեկնածու առաջադրեն և իրավիճակը փոխվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *