Ժողովրդին դատապարտում եք աղքատության. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ բանկային վարկերի տոկոսադրույքների աճն արդեն զգացել է անձամբ։

«Ես հիփոթեք ունեմ, 11.5 տոկոսից հիմա դարձել է 13 տոկոս։ Հիմա էլ Կենտրոնական բանկի նախագահն ասում է՝ «ժողովո՛ւրդ, շտապեք, ոնց որ հեսա փողը թանկանալու ա», ոնց որ ԿԲ նախագահն է պանիկա հրահրում»,- ԱԺ-ում ասել է Աբրահամյանը։

Նա ՔՊ-ականներին կոչ է արել ընդունել նաև դպրոցների փակման փաստը՝ նշելով, որ շուրջ 230 դպրոց փակվում է։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարի խոսքով՝ իշխանության վարած քաղաքականությունը հայ ժողովրդին դատապարտում է աղքատության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *