Չե՛նք գահավիժելու, դա է մեր հաշվարկը․Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Եկեք «Կիկոսի մահի» տրամաբանությամբ չառաջնորդվենք․ կարիք կլինի հանրաքվեի, կանենք, չի լինի, չենք անի, կլինի գին կառավարելու խնդիր, կկառավարենք․այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսական գազի գնի հնարավոր թանկացմանն ու այլ հարցերի։

Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով․

  • Իմ դուստրը ոչ մի բան չի ստեղծել, նա վարձու աշխատող է և կատարում է իր աշխատանքային պարտականությունները։
  • Աբովյանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ կուսակցությունը կմասնակցի ինքնուրույն՝ առանձին ցուցակով։
  • Արտաքին քաղաքականության մասով՝ Հայաստանն ինչ ուզում է, իրականացնում է, իրականացնում է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Մեզ պետք չէ ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ, ուզում են հեռացնել, թող հեռացնեն։
  • Չե՛նք գահավիժելու, դա է մեր հաշվարկը։ Ռուսական շուկայի մասով չկան հաշվարկներ, կան հաշվարկներ մեր տնտեսական աճը շարունակելու։ Էդ որտե՞ղ եք տեսել, որ գահավիժող երկրում անշարժ գույքի գներն աճեն։
  • Ես ՀՀ վարչապետն եմ, վաշխառու չեմ ձեզ համար՝ տոկոս տվող, վարկ տվող, ստացող։ Չգիտեմ՝ ինձ ում հետ եք խառնում։ Ես ՀՀ վարչապետն եմ ու լուրջ եմ վերաբերում էդ կարգավիճակին, ձեզ էլ խորհուրդ կտամ լուրջ վերաբերել այդ կարգավիճակին։
  • Բոլոր թալանչիները պիտի պատասխանատվության ենթարկվեն։
  • «Հրազդան ցեմենտ»-ը դրած է բաց աճուրդի։ Ով որ ուզենա գնի, կգնա կգնի։ Բացառված է, որ որևէ մեկն ասի, որ ինքն ուզեցել է գնի ու չի կարողացել։
  • Նույնիսկ Կոշի գաղութում նստած՝ ես այդ խոսակցությունների մեջ չեմ մտել՝ այս մեկը գնաց, այն ասեց, հիմա եկել, երկրի վարչապետին ուզում եք ներքաշել ինչ-որ թափթփուկների մասին խոսակցությունների մեջ։
  • Գող է, քրեական հեղինակություն է, տեղը բանտում է։ Կլինի օրենքով գող, կլինի ենթաօրենսդրական ակտով գող, կլինի ավագանու որոշմամբ գող, բոլոր գողերը պետք է հայտնվեն բանտում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *