2026 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեով «Տնտեսական հարաբերություններ» ոլորտի համար ճշտված պլանով նախատեսվել էր 122.9 մլրդ դրամ, սակայն փաստացի ծախսվել է ընդամենը 67.3 մլրդ դրամ։
Կատարողականը կազմել է 54.8%։ Այսինքն՝ նախատեսված գումարի մոտ կեսը առաջին կիսամյակում չի ծախսվել։
Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքն ուսումնասիրելիս:
Ֆինանսների նախարարության տեղեկանքի համաձայն՝ շեղման հիմնական աղբյուրը եղել է «Ճանապարհային տրանսպորտ» դասը։
Մասնավորապես, ցածր կատարողականը կապված է եղել՝
- Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրի,
- պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման միջոցառումների կատարողականի հետ։
Այսինքն՝ տնտեսական ծրագրերի ցածր կատարողականի առանցքում հիմնականում ճանապարհաշինական և ենթակառուցվածքային ծրագրերի հետ մնալն է։
Ճշտված պլանի և փաստացի ծախսի տարբերությունը կազմում է մոտ 55.6 մլրդ դրամ։
Այս թիվը ցույց է տալիս, որ միայն «Տնտեսական հարաբերություններ» ոլորտում առաջին կիսամյակում նախատեսված միջոցների զգալի մասը չի վերածվել փաստացի ծախսերի։
Ընդհանուր բյուջեի համատեքստում
Պետական բյուջեի ընդհանուր ծախսերի կատարողականը 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել է 83.2%, մինչդեռ տնտեսական հարաբերությունների ոլորտում ցուցանիշը եղել է ընդամենը 54.8%։
Այս տարբերությունը ցույց է տալիս, որ տնտեսական ծրագրերը պետական ծախսերի ընդհանուր ֆոնին էականորեն ավելի դանդաղ են իրականացվել։ Այս տարվա առաջին կիսամյակի պատկերը ցույց է տալիս՝ բյուջեն ընդհանուր առմամբ կատարվում է ավելի բարձր տեմպով, բայց տնտեսական ծրագրերի զգալի մասը դեռ հետ է մնում պլանից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գնաճն ընդդեմ աշխատավարձի. ինչո՞ւ տնտեսական աճը չի բարելավում մարդկանց կյանքը