Եթե ադրբեջանական բենզինը չլիներ, ՀՀ-ում այն մի քանի հարյուրով ավելի կթանկանար. Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ադրբեջանական բենզինի ներկրման բացակայության դեպքում Հայաստանում վառելիքի գինը կարող էր մի քանի հարյուր դրամով ավելի բարձր լինել։

«Եթե չլիներ ադրբեջանական բենզինը, Հայաստանում բենզինը կթանկանար այնքան, որքան միջազգային շուկաներում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պապոյանը՝ նշելով, որ այս պահին Հայաստանում բենզինը համաշխարհային համեմատությամբ քիչ թանկացած շուկաներից է։

Նախարարը անդրադարձել է նաև ցեմենտի շուկային՝ նշելով, որ այս տարի արտադրության ամենամեծ ծավալը գրանցել է «Արարատ ցեմենտ»-ը՝ հասնելով իր արտադրական հզորությունների առավելագույնին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *