«Հերթական սրացումներն են»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսպես է արձագանքել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմության առաջնորդները պետք է սպասեն ամսվա 1-ին, որպեսզի թոշակը փոխանցվի իրենց բանկային քարտերին։
Հարցին՝ հնարավո՞ր է իրեն Հայաստանում ունեզրկել, Կարապետյանը պատասխանել է՝ «Իհարկե՛ ոչ»։
Նա նաև հայտարարել է, որ բանտում գտնվող ընդդիմադիր առաջնորդները դուրս կգան, իսկ նրանք, ովքեր, իր խոսքով, արժանի են բանտում լինելու, կմնան այնտեղ։
Կարապետյանը, անդրադառնալով իր դեմ իրականացվող գործընթացներին ասել է․ «Ինձ ձերբակալելու խնդիրը պետք է փնտրել Նիկոլ Փաշինյանի գլխի մեջ»։