Պատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահ


Սպորտ


Թոդ Բոուլին և Մարկ Ուոլթերը վաճառել են «Չելսիի» իրենց բաժնեմասերը, ինչի արդյունքում ամերիկյան Clearlake Capital ներդրումային ընկերությունը ստացել է ակումբի ամբողջական վերահսկողությունը։

Գործարքի արդյունքում Բոուլին նաև հեռանում է «Չելսիի» նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2022 թվականից։ Միաժամանակ ակումբը հայտնել է, որ Հանսյորգ Վիսը շարունակում է մնալ սեփականատերերի խմբի կարևոր բաժնետեր և գործընկեր։

«Պատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահ։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստել են ակումբի պայծառ ապագայի ապահովմանը։ Վստահ եմ, որ «Չելսին» Clearlake-ի ղեկավարությամբ լավ դիրքում է շարունակելու հաջողությունները»,- ասել է Բոուլին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *