Վարորդական տեսական քննությունների ամենաբարձր անցողիկ շեմ ունեցող երկրները․ գիտելիքների պահանջի համաշխարհային չափանիշներ

Վարորդական քննությունները բավականին խնդիրներ են ստեղծում ստեղծում։ Դրա մասին են վկայում բազմաթիվ ավտոդպրոցների առկայությունն ու հանրության ներգրավվածությունը այս գործընթացներում։ Կան դժգոհություններ անցողիկ շեմի մասով, սակայն պետք է նշել, որ երկրներ, որտեղ B կարգի վարորդական տեսական քննությունների անցողիկ շեմը զգալի բարձր է․

Ցուցանիշները ցույց են տալիս, թե քննության հարցերի քանի տոկոսին պետք է ճիշտ պատասխանել՝ տեսական փուլը հաղթահարելու համար։

Ամենաբարձր պահանջը սահմանված է Հունաստանում՝ 97%։ Սա նշանակում է, որ դիմողը պետք է ճիշտ պատասխանի գրեթե բոլոր հարցերին։

Հաջորդը Ճապոնիան է՝ 95%, ինչը նույնպես արտահայտում է շատ բարձր անցողիկ պահանջ։

Վիետնամում, Նոր Զելանդիայում և Ավստրալիայում շեմը կազմում է 91%, իսկ Իսպանիայում, Իտալիայում և Պորտուգալիայում՝ 90%։



Հաջորդ խմբում են Նիդեռլանդները, Ֆրանսիան և Էստոնիան, որտեղ անցողիկ շեմը 88% է։ Իսրայելում այն կազմում է 87%, իսկ ներկայացված երկրների շարքում ամենացածր, բայց միջազգային համեմատությամբ դեռ բարձր մակարդակը գրանցված է ԱՄՆ-ում՝ 86%։

  • Այս տվյալները ցույց են տալիս, որ ուսումնասիրված երկրներում վարորդական իրավունքի տեսական քննության հաջող ավարտի համար պահանջվում է գիտելիքների շատ բարձր մակարդակ․ նույնիսկ ցուցակի նվազագույն ցուցանիշը գերազանցում է հարցերի 85%-ը։
  • Հունաստանի և ԱՄՆ-ի միջև տարբերությունը կազմում է 11 տոկոսային կետ, ինչը բավական նկատելի տարբերություն է անցողիկ պահանջների տեսանկյունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *