Բելառուսի միջոցով տեղի է ունեցել մարդասիրական հերթական ակցիան

Տեղի է ունեցել Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորմանն ուղղված հերթական մարդասիրական ակցիան. հայտնում է Բելառուսի պետական «ԲելՏԱ» գործակալությունը։

Ռուսաստանից Ուկրաինա՝ հարազատների մոտ, մեկնել է 15 քաղաքացի։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայից երեք մարդ վերադարձել է Ռուսաստանում:

Ակցիայի շրջանակում քաղաքացիների տեղափոխությունն իրականացվել է բելառուսա-ուկրաինական սահմանով՝ «Նովայա Գուտա» անցակետի միջոցով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *