Պաշտոնաթող գնդապետ Միհրան Մախսուդյանի պաշտպանը միջնորդեց հանել ժամային սահմանափակումը, որն աշխատանքի հետ կապված ֆինանսական խնդիրներ է առաջացնում։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։ «Որպեսզի ընտանիքը ֆինանսական ճգնաժամի առջև չկանգնի, քանի որ ապրուստի միջոցը դա է, կհանվի ժամային սահմանափակումը։ Միջնորդությունը բավարարում ենք»,- հայտարարեց դատավոր Ֆարխոյանը։