SpaceX-ը Falcon 9 կրող հրթիռ է արձակել ԱՄՆ տիեզերական ուժերի գաղտնի առաքելության շրջանակում։ USSF-259 անվանումը ստացած արձակումը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Վանդենբերգ ռազմակայանից։
Falcon 9-ը բեռը հաջողությամբ դուրս է բերել նախատեսված հետագիծ։ Արձակված սարքերի քանակի, բնութագրերի և նշանակության վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։
Սա SpaceX-ի կողմից ԱՄՆ ազգային անվտանգության շահերից իրականացված արդեն վեցերորդ արձակումն է տարվա սկզբից ի վեր։ Մայիսին ԱՄՆ տիեզերական ուժերը SpaceX-ի հետ 2,29 մլրդ դոլարի պայմանագիր էին կնքել ռազմական կարիքների համար պաշտպանված գերարագ արբանյակային կապի ցանց ստեղծելու նպատակով։
radar armenia