Սեպտեմբերի 18-ից Մինսկի փողոցում կկատարվեն անվտանգության միջոցառումներ

Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու և բազմաթիվ բնակիչների կողմից բարձրացված խնդրին արձագանքելու նպատակով սեպտեմբերի 18-ից Մինսկի փողոցում կկատարվեն համապատասխան միջոցառումներ:

Մասնավորապես՝ հ. 21-244 հասցեի հարակից ճանապարհահատվածում հետիոտների անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում՝ 1.14.1 գծանշմամբ։

Նույն հասցեի հարակից և հանդիպակաց ճանապարհահատվածներում կկազմակերպվեն հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումով:

Երևանի քաղաքապետարան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *